ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Պայթյուն և հրդեհ Երևանի պղձնամոլիբդենային գործարանում

Պայթյուն և հրդեհ Երևանի պղձնամոլիբդենային գործարանում
06.03.2016 | 18:29

Մարտի 6-ին՝ ժամը 06։30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին-Բերդի փողոցում գտնվող պղնձամոլիբդենային գործարանում տեղի է ունեցել կոմպրեսատորի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման և ՃԿԱԿ օպերատիվ խմբերը: Հրդեհը բռնկվել է Արին-Բերդի փողոցի 4 հասցեում գտնվող «Արմենիա Մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ-ին պատկանող գործարանի կոմպրեսորային արտադրամասում և մոտակա բարձրավոլտ էլ. ենթակայանում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։03-ին, մարվել` 07։09-ին: 300 քմ տարածքում այրվել են 10 կոմպրեսատորային շարժիչներ, 8 էլեկտրական կառավարման վահանակ և հաստոցի միացման համակարգը` խողովակաշարերով և հաղորդալարերով (100 գմ):

Դիտվել է՝ 2835

Մեկնաբանություններ